Ռուս հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան հայտարարել է, որ պատրաստ է 2023 թվականին մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին Բուզովան հայտարարել է «Voice» ամսագրի շնորհանդեսի ժամանակ։
Բուզովան նշել է, որ քանի որ Ռուսաստանը հեռացվել է միջոցառմանը մասնակցելուց, ինքը պատրաստ է հանդես գալ Հայաստանի անունից: Երգչուհին կարծում է, որ կկարողանա արժանիորեն ներկայացնել այն երկիր, որը թույլ կտա իրեն մասնակցել «Եվրատեսիլ»-ին։
Ֆիլիպ Կիրկորովը հեռուստահաղորդավարուհուն խորհուրդ է տվել հանդես գալ Սան Մարինոյի անունից։ Բուզովան կարծում է, որ իր տաղանդով և խարիզմայով ինքն անպայման կմասնակցի այդ երաժշտական մրցույթին: