Դոմինիկյան Հանրապետությունում 67 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Ռեյ Լիոտան, РИА новости-ի հաղորդմամբ, հայտնել է ամերիկյան TMZ պարբերականը:
«Ռեյը նկարահանվել էր «Վտանգավոր ջրեր» ֆիլմում և մահացել է քնի մեջ», – ԶԼՄ-ները մեջբերում են արտիստի մոտ ծանոթ աղբյուրի խոսքը:
Ռեյ Լիոտտան ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 18-ին Նյուարքում, Նյու Ջերսի, ԱՄՆ։ 1978 – ում նա իր դեբյուտը կատարեց հեռուստատեսությամբ «Այլ աշխարհ»հեռուստասերիալում: Առավել հայտնի են «Փառապանծ տղաներ» (1990), «Կոկաին» (2001), «Նույնականացում» (2003), «Ռևոլվեր» (2005), «Իրական վարազներ» (2007) ֆիլմերում դերերը: