ԱՄՆ-ն Թուրքիայից ծանուցում չի ստացել Սիրիայի հյուսիսում նոր գործողություն սկսելու մտադրության մասին: Այդ մասին РИА новоссти-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Ես խորհուրդ կտայի ձեզ դիմել Պետդեպարտամենտին՝ պարզելու համար, թե արդյոք տեղի են ունեցել որեւէ դիվանագիտական շփումներ Թուրքիայի հետ։ Ինչ վերաբերում է ինձ, ինձ հայտնի չէ Պենտագոնի գծով բարձր մակարդակի շփումների մասին՝ կապված Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի մտադրությունների հետ», – ասել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։
Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններում, շուտով այդ կապակցությամբ որոշում կկայացվի: ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։