Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները մտադիր են մայիսի 29-ը հայտարարել ԵԱՏՄ օր: ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
«Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման 10-ամյակի և ԵՏՄ գալիք օրվա կապակցությամբ, որը մենք նախատեսում ենք նշել մայիսի 29-ին»,- դիմելով նիստի մասնակիցներին՝ ասել է Ղրղզստանի պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ մայիսի 29-ը ԵՏՄ օր հայտարարելու որոշումը կապված է միության ստեղծման մասին «համաձայնագրի ստորագրման ամսաթվի» հետ։
ԵԱՏՄ-ի այս նիստին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև Ուզբեկստանի և Կուբայի ղեկավարները՝ որպես դիտորդներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ է համարել մայիսի 29-ը ԵՏՄ օր հայտարարելը։ Այդ օրը ութ տարի առաջ ստորագրվել է ԵՏՄ-ի մասին հիմնարար պայմանագիրը։