ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է կրկին պայքարել երկրի ղեկավարի պաշտոնի համար։
Ելույթ ունենալով Հյուսթոնում (Տեխասի նահանգ) ԱՄՆ-ի Հրաձիգների ազգային ասոցիացիայի համագումարում՝ Թրամփը նշել է, որ 2020 թվականին իրեն զուսպ է պահել և դեմոկրատ նահանգապետերին թույլ է տվել ինքնուրույն կարգուկանոն հաստատել այն քաղաքներում, որտեղ խռովություններով էին բռնկվել, թեև իրադրությունը Մինեապոլիսում, Չիկագոյում, Փորթլենդում, շատ ծանր է եղել: «Եթե ես երբևէ նորից առաջադրվեմ նախագահի պաշտոնում և հաղթեմ, ես այլևս պարտավորված չեմ համարի հետևել այդ կանոններին։ Ես բռնարարքների կդիմեմ, ինչպես դա երբեք ոչ ոք չի արել»,- խոստացել է նախկին նախագահը։
Թրամփը բազմիցս ակնարկել է, որ պատրաստ է 2024 թվականին կրկին պայքարել նախագահի պաշտոնի համար, սակայն միանշանակ այդ մասին երբեք չի ասել՝ վկայակոչելով, որ այդ դեպքում նրա վրա հատուկ հարկային կանոններ կտարածվեն: