Թուրքիան և Իսրայելը բանակցություններ կվարեն Թուրքիայի տարածքով Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանից Եվրոպա գազ մատակարարելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «РИА Новости»-ն:
Հավելելով, որ իրենք քայլեր կձեռնարկեն թուրք-իսրայելական հարաբերությունները ավելի դրական վիճակի բերելու համարъ Էրդողանը նշել է, որ այս պահին այդ հարցի վերաբերյալ կարծիքները դրական են։
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանից գազի տարանցումը կարող է ԵՄ-ի համար ռուսականին այլընտրանք դառնալ: