ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունը:
«Նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր հայտնվում է հանրության առջև։ Դուք կարող եք նրան նայել էկրաններին, լսել նրա խոսքը։ Չեմ կարծում, որ մեղսունակ մարդիկ կարող են տեսնել այս մարդու մեջ ինչ-որ հիվանդության նշաններ: Դա թողնում եմ նրանց խղճին, ովքեր նման լուրեր են տարածում՝ ի հեճուկս առօրյա հնարավորությունների՝ համոզվելու, թե ով և ինչ տեսք ունի»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։