Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսային բանակցություններ անցկացնելու առաջարկը, եթե Ռուսաստանի առաջնորդը համաձայնություն տա դրանց մասնակցելուն: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ «Страна» պարբերականին հայտնել է նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Որքանով է դա համապատասխանում իրականությանը, չեմ կարող ասել, այդ պայմանավորվածությունները տեղի են ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահի միջև։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի դիրքորոշմանը, եթե Ռուսաստանի նախագահը տա իր համաձայնությունը, մենք նույնպես կքննարկենք նման առաջարկը», – ասել է Նիկիֆորովը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր մայիսի 30-ին Պուտինի և Զելենսկու հետ հեռախոսազրույցներ անցկացնելու ցանկության մասին: Կրեմլը հաստատել է, որ երկուշաբթի ծրագրվում է ռուս և թուրք առաջնորդների հեռախոսազրույցը։