«Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Նիդեռլանդներ՝ ռուբլիով չվճարելու պատճառով: Interfaxi-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նիդեռլանդական GasTerra B. V. ընկերությունը։
ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն` ապրիլի 1-ից մատակարարվող գազի դիմաց վճարումները պետք է իրականացվեն ռուբլով՝ նոր ռեկվիզիտների օգտագործմամբ, ինչի մասին կոնտրագենտները ժամանակին տեղեկացվել են։
Նիդեռլանդները, սակայն, հրաժարվել է կատարել ռուբլով ռուսական գազի վճարման պահանջները։
BP տեղեկատուի տվյալներով՝ 2020 թվականին Նիդեռլանդներում գազի սպառումը կազմել է 36,6 մլրդ խմ, որից 11,2 մլրդ խմ-ն ապահովել են Ռուսաստանից: