17 ադրբեջանցիներ, ովքեր պատերազմի օրերին հայատյաց գրառումներով ակտիվ էին սոցիալական ցանցերում, դատարանի որոշմամբ կարտաքսվեն իրենց հայրենիք։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։
«Փայլուն նորություն ենք ստացել Ֆրանսիայից երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ 17 ադրբեջանցիներ, ովքեր պատերազմի օրերին հայատյաց գրառումներով ակտիվ էին սոցիալական ցանցերում, դատարանի որոշմամբ կարտաքսվեն իրենց երազանքի Ալիևբեջան։ Ցավոք, ռեսուրսների սահմանափակություն ունենք գործընթացն ավելի թափով և ավելի մեծ մասշտաբով առաջ տանելու համար, բայց մեր կամքը ամուր է քարից էլ՝ շարունակելու ենք, հատուցելու են, պատժվելու են»,-նշել է նա։