ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանը պետք է իր հսկողության տակ վերցնի Նիկոլաևյան, Օդեսայի և Խարկովի մարզերը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Զատուլինը նշել է, որ աջակցում է Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ պարզեցված սխեմայով թույլ տալուն: Սակայն, նրա կարծիքով, այդ որոշումը պետք է տարածել նաև հարևան այլ տարածքների վրա, առաջին հերթին՝ Խարկովի մարզը։
«Իսկ հեռանկարում՝ այդ իրավունքը տրամադրել Նիկոլաևյան, Օդեսայի և այլ մարզերի, որոնք, վստահ եմ, պետք է անցնեն մեր հսկողության տակ, եթե մենք ուզում ենք հաղթանակի հասնել այդ պայքարում», – ասել է պատգամավորը: