Կոլումբացի երգչուհի Շակիրան հերքել է լուրերն այն մասին, որ հիվանդանոցում է հայտնվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ բաժանվելու պատճառով, գրում է РИА новости-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 45-ամյա երգչուհին իմացել է Պիկեի դավաճանության մասին: Hola-ն հայտնել է, որ Շակիրայի մոտ այդ ֆոնին նյարդային խափանում է տեղի ունեցել, որի պատճառով նա հայտնվել է հիվանդանոցում:
«Ես շատ հաղորդումներ ստացա այն մասին, որ վերջերս Բարսելոնայի հիվանդանոցում էի։ Ես պարզապես ուզում էի, որ դուք իմանաք, որ այս լուսանկարները կատարվել են անցյալ շաբաթ, երբ իմ հայրը կտրուկ վատացավ: Ես նրան շտապ օգնության մեքենային ուղեկցել եմ հիվանդանոց, որտեղ նա այժմ վերականգնվում է», – Twitter-ում գրել է Շակիրան։
Պիկեն և Շակիրան հարաբերությունների մեջ են եղել 2011 թվականից, սակայն պաշտոնապես չեն գրանցել ամուսնությունը։ Զույգը երկու երեխա ունի։