Ուկրաինայում հակամարտության հետևանքով պարարտանյութերի բարձր արժեքը սպառնում է բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի դեֆիցիտով, դա կարող է ազդել «միլիարդավոր մարդկանց» վրա, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Պարենի գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի։ Պարարտանյութի գներն աճել են ավելի քան երկու անգամ, ինչն ամենուր տագնապ է առաջացնում։ Առանց պարարտանյութերի, եգիպտացորենի և ցորենի դեֆիցիտը կտարածվի բոլոր հիմնական մշակույթների վրա, ներառյալ բրնձի, ինչը կործանարար ազդեցություն կունենա Ասիայի և Հարավային Ամերիկայի միլիարդավոր մարդկանց վրա», – ասել Է Գուտերեշը համաշխարհային պարենային, էներգետիկ և ֆինանսական ճգնաժամերին հակազդման խմբի ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես նշել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, պարենային ճգնաժամն ընթացիկ տարում կապված է պարարտանյութերի պակասի հետ, որը հաջորդ տարի կարող է վերածվել «պարենի դեֆիցիտի»:
Ռուսաստանն ու Բելառուսը, որոնք հայտնվել են արևմտյան երկրների պատժամիջոցների տակ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ, կալիումային պարարտանյութերի խոշորագույն արտադրողներն են աշխարհում: Ներմուծված սահմանափակումների արդյունքում այս կատեգորիայի ապրանքների մուտքը համաշխարհային շուկաներ սահմանափակվել է։