ՌԴ կառավարությունն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը՝ ՌԴ-ն Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու մասին։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
Ապրիլի 27-ին Ռուսաստանը հայտարարել էր Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կազմից դուրս գալու մտադրության մասին՝ նրա գործունեության քաղաքականացման պատճառով։