Տարածաշրջանի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը հայտնել է, որ իշխանությունները բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար ներգրավել են շուրջ 4 հազար զինծառայողների
Մեքսիկայի հարավում մայիսի վերջից Օախակա նահանգում մոլեգնող «Ագաթա» փոթորիկը վնասել է ավելի քան 28 հազար բնակելի տուն: Նման տվյալներ է հրապարակել տարածաշրջանի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք սկսել ենք տվյալների հավաքագրումը, կսկսվի ավելի քան 28 հազար վնասված բնակելի տների և 191 դպրոցի վերականգնումը», – հայտարարել է նա: Նյութական վնաս է կրել ընդհանուր առմամբ ավելի քան 100 հազար մարդ։ Նահանգի 69 մունիցիպալիտետներում տարերքի հարվածի հետևանքները վերացնելու համար ինչպես ափամերձ, այնպես էլ լեռնային շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել: Իշխանությունները բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար ներգրավել են շուրջ 4 հազար զինծառայողների: