Ֆինլանդիայի իշխանությունները հրաժարվել են Թուրքիային փոխանցել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով տեղի Ilta-Sanomat թերթին:
«Ֆինլանդիան չի համաձայնել Թուրքիային փոխանցել այն մարդկանց, որոնք, երկրի ներկայացուցիչների կարծիքով, կապված են եղել Գյուլենի շարժման կամ ՔԱԿ քրդական կազմակերպության հետ, ինչը Թուրքիայում ճանաչվել է ահաբեկչական»,-մեջբերում է գործակալությունը:
Ինչպես նշում է հրատարակությունը, հունիսի սկզբին Հելսինկին Անկարայից արտահանձնման վերաբերյալ տասը հարցում է ստացել, որոնցից յոթը բավարարվել են: Ֆինլանդիան արտահանձնել է երկու մարդու։ Դրա հետ մեկտեղ, ԶԼՄ-ների տվյալներով, նրանք ոչ մի կերպ կապված չեն եղել ահաբեկչության հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան արգելափակել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտի քննարկման գործընթացը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արգելափակումը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) նկատմամբ Ստոկհոլմի և Հելսինկիի դիրքորոշման հետ: