Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողության են պատրաստվում Սիրիայի հյուսիսում, և այն սկսելու համար սպասում են Անկարայի հրամանին: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին այսօր գրել է Sabah թերթը:
Հինգշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններում, և շուտով այդ կապակցությամբ որոշում կկայացվի։
ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։
Հունիսի 8-ին Անկարա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ հետ քննարկել էր Սիրիայում տիրող իրավիճակը։ Դրանից մեկ օր առաջ զրույց են ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը: