Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքի հերոսի մեդալների հանձնման արարողության ժամանակ պատմել է, որ ցարական շրջանում իր նախնիները «հասարակ գյուղացիներ» էին, իսկ բոլշևիկյան ժամանակահատվածում՝ «հասարակ բանվորներ»:
Նա նշել է, որ ավելի վաղ ելույթ ունեցած ռեժիսոր Նիկիտա Միխալկովը պատմել է «սերունդների կապի զարմանալի պատմությունը», այն մասին, որ իր նախնիներն առաջին Ռոմանովների ժամանակ տպագրության «պահապաններն են եղել»:
«Մոտավորապես նույն ժամանակվանից, ինչը փաստագրված է եկեղեցական գրառումներով, իմ նախնիները հասարակ գյուղացիներ էին, իսկ հետո պարզապես հասարակ բանվորներ, և ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այսօրվա արարողությանը»,- նշել է ՌԴ ղեկավարը:
Պուտինն ընդգծել է, որ, ինչպես նախկինում ասում էին՝ «հենց քաղաքի և գյուղի կապն է», ինչպես նաև գիտության, արվեստի, մարդկանց նկատմամբ հոգատարության կապն է, որ ռուս ժողովրդին դարձնում է «միասնական, հզոր և անպարտելի»: