Իսրայելի ազգային անվտանգության խորհրդին կից հակաահաբեկչական բյուրոն կոչ է արել ներկայումս Ստամբուլում գտնվող իսրայելցիներին առաջին հնարավորության դեպքում լքել այդ քաղաքը, իսկ Թուրքիա մեկնող հրեական պետության քաղաքացիներին խորհուրդ է տվել դա չանել մինչև հետագա իրազեկումը:
Ինչպես հաղորդում է ТАСС – ը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը, բյուրոն Ստամբուլ ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացումը բարձրացրել է մինչև չորրորդ՝ ամենաբարձր մակարդակի՝ «հաշվի առնելով սպառնալիքի պահպանվող բնույթը և Թուրքիայում, հատկապես Ստամբուլում իսրայելցիների վրա հարձակվելու Իրանի աճող մտադրությունները»:
«Համապատասխանաբար, ԱԱԾ – ն կոչ է անում ներկայումս Ստամբուլում գտնվող իսրայելցիներին առաջին իսկ հնարավորության դեպքում լքել քաղաքը, իսկ իսրայելցիներին, որոնք պատրաստվում են մեկնել Թուրքիա, դա չանել մինչև հետագա ծանուցումը», – ասված է հայտարարության մեջ: ԱԱԾ-ն նաև իսրայելցիներին խորհուրդ է տվել խուսափել երկրի այլ հատվածներ ոչ պարտադիր ուղևորություններից: