Պոկերի արքա Դեն Բիլզեյանը գալիս է Հայաստան։ Այս ամենի մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր սթորիներում։ «Ireland, Dubai, Maldives, Thailand, Armenia, France»,-գրել է նա իր սթորիում։
Հիշեցնենք, որ նա վերջին անգամ 2018-ի օգոստոսին էր Հայաստանում։ «Պոկերի արքան» ու ignite բրենդի ստեղծողը Հայաստանում մի քանի օր է անցկացրել: Նա ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ հաշվառվել Հայաստանի զինված ուժերում։ Բիլզերյանն այցելել է նաև Արցախ։