Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։
Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը։ «Հանդիպումն անցել է նախագահական համալիրում ՝ մամուլի համար փակ ռեժիմով», – ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Օվերչուկը Էրդողանի հետ քննարկել է երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: