Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին պաշտոնական այցով ժամանել են Կիև։ Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Երեք եվրոպացի առաջնորդներ Կիև են ժամանել հինգշաբթի առավոտյան։
Առաջնորդների ժամանման կադրերը ցուցադրել է իտալական Sky TG24 հեռուստաալիքը: Ի տարբերություն Մակրոնի, որը հագնված է կոստյումով և փողկապով, Գերմանիայի կանցլերը ջինսերով և պոլոյով է:
Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինա Է ուղևորվում Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ՝ գնացքով:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: