Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել է ՀԱՊԿ երկրներին` Ուկրաինայի հետ կապված դիրքորոշման բացակայության համար:
«ՀԱՊԿ – ից Ռուսաստանի ոչ մի օգուտ չկա, իսկ Ռուսաստանը բոլորին օգնում է։ Բոլոր եվրոպական առաջնորդները գալիս են Պուտինի մոտ, հեռախոսով բանակցում են, պաշտպանում են Ուկրաինայի շահերը։ Իսկ մեր ՀԱՊԿ-ը լռում է, ինչու չեք խոսում ձեր հարևանների մասին, ինչու չեք փորձում, որ պատերազմն ավարտվի։ Ինչու բանդերականների, ֆաշիստների դեմ դիրքորոշում չունեք։ Իսկ մենք միասին կռվում էինք Բանդերայի դեմ, իսկ հիմա, վախենալով Ամերիկայի, Եվրոպայի պատժամիջոցներից, լռում եք», — ՀԱՊԿ երկրների առաջնորդներին է դիմել Չեչնիայի ղեկավարը։
Նա Խորհրդային Միության նախկին հանրապետությունների ղեկավարներին կոչ է արել «միավորվել և իրենց խոսքն ասել»։ Նրանք դրա համար ոչինչ չեն ունենա, կարծում է Կադիրովը, որն ինքը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։
«Երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ էր, առանցքային դեր խաղաց Պուտինը։ Երբ Ղազախստանը սկսեց կորցնել ինքնիշխանությունը, ով օգնեց՝ Ռուսաստանը», – ընդգծել է Կադիրովը։