Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայիններին Շվեդիային և Ֆինլանդիային աջակցելու վերաբերյալ հատուկ փաստաթղթեր կներկայացնի: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրում է Sabah թերթը:
Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացը։