Ուկրաինայում օտարերկրյա վարձկանները մեծ կորուստներ են կրում, Telegram-ալիքում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Վարձկանները հազվադեպ են տեղադրում իրենց անհաջողությունների տեսանյութերը։ Իրականում օտարերկրացիների կորուստները մեծ են, իսկ ողջ մնացած մարդիկ ավելի ու ավելի հաճախ են մտածում այդ անիմաստ գործը թողնելու և Ուկրաինայից դուրս գալու մասին», — գրել է նա։
Եթե մարտի սկզբին արտասահմանցի վարձկանները պարծենում էին «զրահամեքենաներից» նկարահանումներով, ապա այժմ նրանք «անարդյունք արձանագրում են իրենց անօգնականությունը», հավելել է Կադիրովը: Նա օրինակ է բերել ամերիկացի վարձկան Ջեյմս Վասկեսին, ով սոցցանցերի գրառումներից մեկում գրել է մեծ կորուստների մասին։ Մասնավորապես, ամերիկացին խոստովանել է, որ անցած շաբաթ շատ մարդիկ է կորցրել և ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ տուն: