Մեծ Բրիտանիայի զորքերի գլխավոր շտաբի նոր ղեկավար Պատրիկ Սանդերսը կարծում է, որ իր երկիրը պետք է ստեղծի բանակ, որը կարող է հաղթել Ռուսաստանին: Սանդերսի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի նոր բանակը պետք է Եվրոպայում պատերազմին պատրաստ լինի։
«Այժմ չափազանց անհրաժեշտ է ստեղծել բանակ, որը կարող է պայքարել մեր դաշնակիցների հետ և հաղթել Ռուսաստանին»,- ասել է նա։
«Մենք սերունդ ենք, որը բանակը պետք է կրկին նախապատրաստի Եվրոպայում պատերազմի»,- հավելել է Պատրիկ Սանդերսը:
Հունիսի 18-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել արևմտյան առաջնորդներին պատրաստվել Ուկրաինայում երկարատև ռազմական գործողությունների: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Կիևին «ռազմավարական տոկունություն ապահովել գոյատևման համար և, ի վերջո, հաղթանակի համար»: