Ամերիկյան մոդել և գործարար Քիմ Քարդաշյանը շնորհավորել է իր նախկին ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին՝ Հայրերի օրվա կապակցությամբ։ Այս մասին հունիսի 20-ին գրում է BuzzFeed-ը։
«Շնորհակալություն, որ դու լավագույն հայրն ես մեր փոքրիկների համար, և այն բանի համար, որ սիրում ես նրանց», — մոդելն այսպես է գովել Ուեսթին: Ինչպես նշում է պարբերականը, Քարդաշյանը նաև հարգանքի տուրք է մատուցել իր հանգուցյալ հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բաժանվել են 2022 թվականի մարտին։ Զույգը ամուսնացած էր յոթ տարի, նրանք դաստիարակում են չորս երեխա: