Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման շուրջ բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ Ստամբուլում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Milliyet թերթը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարող են մասնակցել հանդիպմանը։
Սպասվում է, որ Ստամբուլի մեխանիզմի աշխատանքի մեկնարկի դեպքում առաջիկա 6-8 ամիսներին Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով համաշխարհային շուկաներ դուրս կբերվի 35-40 մլն տոննա հացահատիկ:
Նաև A Haber հեռուստաալիքը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մտադիր է այս շաբաթ Ռուսաստան մեկնել՝ քննարկելու Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցը:
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտնել էր, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ բանակցությունների նախապատրաստումն իսկապես ընթանում է Ստամբուլում, սակայն դրանք կարող են կայանալ ոչ ամենաբարձր մակարդակով: