Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման ուղղությամբ Բաքվի և Երևանի աշխատանքին, կոնկրետ առաջարկներ ունի այդ կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Lenta.ru» – ի թղթակիցը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովների համար, որոնք ստեղծվել են երկու կողմերի կողմից սահմանագծման և սահմանազատման համար: Նա նաև խոստացել է հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ նշելով այդ ուղղությամբ առաջընթացը:
«Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես լուծել ավտոմոբիլային տեղաշարժի կազմակերպման խնդիրը հնարավորինս հարմարավետ եղանակով, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն», — ասել է Լավրովը՝ հստակեցնելով, որ այդ հարցով խորհրդակցում է Հայաստանի հետ:
Իր հերթին Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է լուծել Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ կապված հարցերը: Նա հույս է հայտնել, որ այդ ջանքերը «դրականորեն կընկալվեն» Երևանի կողմից։