ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան РИА Новости-ին հայտնել է, որ առաջին անգամ անգլերեն երգի տեքստ է գրել՝ «June Song», որը կատարել է երիտասարդ ռուս երգչուհի Լյուսյա Չեբոտինան:
Զախարովայի խոսքով՝ տեքստը գրվել է որոշ ժամանակ առաջ, բայց երկար ժամանակ չէր ստացվում գտնել համապատասխան կատարողին։
Նա հավելել է, որ նախկինում ծանոթ չի եղել Չեբոտինային։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է երգը գրվել անգլերենով՝ Զախարովան ասել է. «զգացմունքները գալիս են այն տեսքով և այն բառերով, որոնցով գալիս են, այդպես է տեղի ունեցել»:
Նա ընդգծել է, որ սա իր առաջին երգն է անգլերենով։