Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հունական հետախուզության լրտեսին բռնելու մասին է հայտնել, RIA.ru-ի փոխանցմամբ՝ գրում է Star թերթը:
«Հունաստանի քաղաքացի Մոհամեդ Ամար Ամպարան, որը, ինչպես պարզվել է, Թուրքիայում լրտեսել է Հունաստանի ազգային հետախուզական վարչության անունից, ձերբակալվել է MIT – ի կողմից», – գրում է թերթը:
Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն սրվել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում համաձայնեցնել ծովային գոտիները։ Հունաստանը և Թուրքիան 2020 թվականի ամռանը երեք անգամ գտնվել են զինված հակամարտության եզրին, անցկացվել է հունական զինված ուժերի համընդհանուր մոբիլիզացիա: