«Մեծ յոթնյակի» (G7) անդամ երկրները կհրաժարվեն Ռուսաստանից ոսկի գնել: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Twitter-ի իր էջում
««Մեծ յոթնյակը» համատեղ կհայտարարի ռուսական ոսկու ներմուծման արգելքի մասին, որը Ռուսաստանին տասնյակ միլիարդավոր դոլարներ է բերում»,-նշել
է Բայդենը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան ևս պատրաստվում են արգելել ռուսական ոսկու ներմուծումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Մինչ օրս ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների բազմաթիվ փաթեթներ են ընդունվել: