Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով Ստոկհոլմի և Անկարայի միջև հակասությունների ֆոնին հայտարարել է, որ հուսով է, որ մոտ ապագայում կողմերի միջև տարաձայնությունները կավարտվեն:
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացի սկիզբը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի վերաբերյալ նրանց հավաստիացումներին:
«Ես հույս ունեմ, որ երկխոսությունը կարող է հաջողությամբ ավարտվել մոտ ապագայում։.. Շվեդիան վճռականորեն դատապարտում է ահաբեկչությունը։ Մենք անվերապահորեն հավատարիմ ենք ահաբեկչության դեմ պայքարին՝ դրա բոլոր ձևերով և դրսևորումներով», – հայտարարել է Անդերսոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում: