Ուկրաինայի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները շարունակում են աշխատել գործարանի կառուցման համատեղ նախագծի վրա, որը Ուկրաինայում կհիմնանորոգի Bayraktar հարվածային անօդաչուների արտադրությունը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայում Bayraktar-ների արտադրության համատեղ գործարան կառուցելու վերաբերյալ», – գրել է Ռեզնիկովը սոցցանցերի իր էջում: Այս պահին շարունակվում է պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև հաղորդակցությունը։ «Դրանք միջնաժամկետ հեռանկարի ծրագրեր են։ Եվ դրանք կյանքի կկոչվեն», – ընդգծել է նախարարը։
Ռեզնիկովի խոսքով՝ Bayraktar-ների ձեռքբերման պլանները «նույնպես մասշտաբային են»: Նա հավելել է, որ փետրվարի 24-ից Ուկրաինայի ԶՈՒ-ին փոխանցվել է մինչև 50 հարվածային անօդաչու թռչող սարք։ Եվս մի քանի անօդաչուներ պետք է Ուկրաինա մուտք գործեն հուլիսին։