ՌԴ Բերդյանսկի նավահանգստում պայթյուն է որոտացել, պատճառները դեռ հայտնի չեն, «Սոլովյով Live»-ի եթերում հայտնել է տարածաշրջանի ռազմա-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
«Բերդյանսկի նավահանգստում շատ ականապատված է։ ..․; Ես դեռ չեմ տիրապետում տեղեկատվությանը, քանի որ պայթյունը տեղի է ունեցել 20 րոպե առաջ:.. Հասկանալի է, որ չի կարելի բացառել նաև ահաբեկչությունը, բայց ես չեմ ասում, որ դա այդպես է, որովհետև ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ», — պատմել է նա։
Ռոգովը հիշեցրել է, որ վերջերս ահաբեկիչները Ուկրաինայի իշխանությունների հանձնարարությամբ պայթեցրել են տրանսֆորմատորային ենթակայանը՝ քաղաքի բազմաթիվ բնակիչների թողնելով առանց էլեկտրականության: