Մադրիդում ավարտվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ ընդունվել է նոր ռազմավարական հայեցակարգը, և Ռուսաստանը հայտարարվել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների անվտանգության գլխավոր սպառնալիք: Սա վերջնական շեղում է Մոսկվայի հետ երկխոսության քաղաքականությունից, որը ռազմաքաղաքական դաշինքը փորձում էր վարել 1990-ականների սկզբից։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բացի այդ, ավելի վաղ չեզոք Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքին անդամակցելու հրավեր էին ստացել այն բանից հետո, երբ Թուրքիան հանել էր իր առարկությունները: Ուկրաինան ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթ է ստացել, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է Եվրոպայում իր կոնտինգենտի մասշտաբային և երկարաժամկետ ավելացման մասին է հայտարերլ: