Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ հավասարակշռված քաղաքականության ճանապարհով Անկարան կկարգավորի հացահատիկային հարցը։
«Այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ՆԱՏՕ-ի ամրապնդման համար, հատուկ ներդրում կունենան ռուս-ուկրաինական գործընթացում», – ասել է Էրդողանը:
Անդրադառնալով հացահատիկային հարցի կարգավորմանը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան փորձում է այն լուծել «բալանսավորված քաղաքականության» միջոցով։