I Believe I Can Fly հիթը կատարող Ար Քելլիին մարդկանց առևտրի համար 30 տարվա ազատազրկման են դատապարտել։ Նրան մեղավոր են ճանաչել սեռական շահագործման և ռեկետի նպատակով մարդկանց առևտրի մեջ, տուժածների թվում անչափահասներ են եղել, հաղորդում է The Guardian-ը:
Երգիչն ինքը հերքում է իր մեղքը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նրա փաստաբանները հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել դատավճիռը։ Մի քանի տարի առաջ նրան մեղադրանք էր առաջադրվել անչափահաս և երիտասարդ աղջիկների նկատմամբ սեռական բռնության ակտերով տեսահոլովակներ ստեղծելու և տարածելու համար: