Թուրքական մաքսատունը ուկրաինական հացահատիկով բարձված ռուսական բեռնատար նավ է կալանել։ Այս մասին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ նավի հետագա ճակատագիրը կորոշվի երկուշաբթի՝ քննիչների նիստում, և Ուկրաինան հացահատիկի առգրավման հույս ունի:
Թուրքական մաքսատան ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական նավի կալանումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ խնդրելով կալանել Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող «Жибек Жолы» բեռնատար նավը: Կիևի տվյալներով՝ բեռնակիր նավում Բերդյանսկից դուրս բերված հացահատիկ կա։