Չիկագոյում շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, հայտնում է WGN9 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
«Մենք տեղեկություն ենք ստացել, որ առնվազն երկու մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ», – հայտնել են տարածված տեսանյութերում: Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Անկախության օրվան նվիրված զորահանդեսում։ Աղբյուրի տվյալներով՝ կրակողը դեռ ազատության մեջ է, դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։
Հրաձգությունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Չիկագոյի (Իլինոյս նահանգ) արվարձանի Հայլենդ Պարկ քաղաքում: Ականատեսները հայտնում են, որ կասկածյալը մի քանի տասնյակ կրակոց է արձակել։
«Ես տեսել եմ նրան», – WGN9-ի եթերում ասել է տեղի ունեցածի ականատեսը: Նրա խոսքով՝ կրակողը միայնակ է գործել։