Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները երկուշաբթի բանակցություններ են վարել Անկարայում։ Այս մասին հայտարարել է թուրքական ռազմական գերատեսչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են պաշտպանության ու անվտանգության թեմաներին», – մեջբերում է գործակալությունը։
NTV հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է Ստամբուլում ուկրաինական հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնի ստեղծման հարցը։
Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հունիսի կեսերին հայտնել էր Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների միջև ուկրաինական հացահատիկի արտահանման հարցերը համակարգելու համար թեժ գիծ ստեղծելու մասին: