Ղազախստանի արևելքում գտնվող Ալակոլ լճի ափին գտնվող հանգստյան չորս բազաներ տուժել են հրդեհի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է TASS-ը։ Նշվում է, որ 7 մարդ է դիմել բժշկական օգնության։
Հրդեհը տեղի է ունեցել հուլիսի 4-ի գիշերը Ալակոլ լճի Ուրջարի շրջանի հանգստյան բազաներից մեկում: Ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է հարևան փայտե շենքերի վրա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:40-ին, մարվել՝ 05:40-ին:
«Հրդեհի նախնական մակերեսը կազմել է 3 հազար քառակուսի մետր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանգստացողներն ինքնուրույն լքել են այրված տները։ Բժշկական օգնության դիմած մարդիկ չեն հոսպիտալացվել։