Մեծ Բրիտանիայում ավելի ու ավելի հաճախ է հանդիպում սալմոնելլայի բակտերիաների վտանգավոր շտամը, հայտնում է բրիտանական Guardian թերթը՝ վկայակոչելով կառավարության չհրապարակված զեկույցները։
Ինչպես նշում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է մսի արտադրանքում Սալմոնելլայի հայտնաբերման դեպքերի թվի ավելացումը:
«(Նախարարություն) մտահոգված է վերջին տասնամյակում Եվրոպայում Սալմոնելլայի ինֆանտիսի տարածման աճով և հատկապես հակամանրէային դեղերի նկատմամբ նրա կայունության մակարդակով: Պաշտոնատար անձինք կշարունակեն հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկեն», – Guardian-ը մեջբերում է նախարարության աղբյուրի խոսքը։
Սալմոնելան կարող է վտանգավոր լինել նախևառաջ նորածինների և տարեցների համար, գրում է պարբերականը: 2019 և 2020 թվականներին Մեծ Բրիտանիայում շուրջ 400 մարդ է վարակվել սալմոնելա ինֆանտիսով, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները: