Ուկրաինայում հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է նախկին բրազիլացի մոդել Թալիտա դու Վալեն, որը մարտական գործողություններին մասնակցել է ուկրաինացի զինվորականների կողմից, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով վերջինիս հարազատներին: Պարբերականը հայտնում է, որ 39-ամյա կին դիպուկահարը հայտնվել է այրվող բունկերում և մահացել շնչահեղձությունից:
Նրա հետ զոհվել է մեկ այլ բրազիլացի՝ 40-ամյա Դուգլաս Բուրիգոն, որը փորձում էր փրկել նրան, ասվում է հոդվածում։
Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռուսական զորքերը վերջին տասը օրվա ընթացքում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակներում ոչնչացրել են 170 օտարերկրյա վարձկանների: