Այսօր սպասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը։ Այս մասին հայտնել Է Sky հեռուստաալիքը։
«Մեր աղբյուրը հայտնել է, որ այսօր պետք է սպասել վարչապետի հրաժարականին»,- գրում է հեռուստաալիքը:
Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ է 2019 թվականից։
Մայիսին վարչապետն արդեն անցել է անվստահության քվե հայտնելու գործընթացով։ Այդ ժամանակ, սակայն, կարողացավ մնալ իր պաշտոնում՝ ստանալով կուսակցության 211 ներկայացուցիչների աջակցությունը։