«Москвич» ավտոմեքենաների թողարկման նախագիծը բարդ մարտահրավեր է։ Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շփվելով «Лидеры России» մրցույթի հաղթողների հետ։
Նա ընդգծել է, որ պետք է ձգտել ոչ թե ներմուծման փոխարինման, այլ սեփական առաջադեմ ու հեռանկարային տեխնոլոգիաների ձեռքբերմանը:
«Ամբողջ երկիրը սպասում է ձեր աշխատանքի արդյունքներին։ Առանց չափազանցության, այդպես էլ կա», – հավելել է Ռուսաստանի առաջնորդը։
Մայիսի 16-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ Մոսկվայի Renault գործարանը Ռուսաստանից սեփականատիրոջ հեռանալուց հետո անցել է քաղաքի հաշվեկշռին: Նա նշել է, որ ձեռնարկությունում «Москвич» ապրանքանիշի ներքո ավտոմեքենաներ կարտադրեն։