Ռուսական «Жибек Жолы» բեռնանավը դուրս է եկել թուրքական նավահանգստից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն, գրում է «Коммерсант»-ը։
Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ Կիևում Թուրքիայի դեսպանին կհրավիրեն Ուկրաինայի ԱԳՆ։ Պարբերականը նշում է, որ Կիևը պնդում է, որ Բերդյանսկի նավահանգստից դուրս եկած նավն անօրինական կերպով դուրս է բերել ուկրաինական ցորեն:
Ավելի ուշ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Անկարայում իր աղբյուրին, հայտնել էր, որ ռուսական դրոշի ներքո «Жибек Жолы» բեռնանավը հինգշաբթի դուրս է եկել թուրքական սևծովյան Կարասու նավահանգստից:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հուլիսի 3-ին հայտնել էր թուրքական նավահանգստում ռուսական նավի կալանման մասին՝ ուկրաինական կողմի խնդրանքով: