Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 7-ին խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններում դեռ չի սկսել ցույց տալ, թե ինչի է ընդունակ: «Բոլորը պետք է իմանան, որ մենք մեծ հաշվով լուրջ դեռ ոչինչ չենք սկսել», – հայտարարել է նա:
«Այսօր մենք լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում։ Դե ինչ կասես այստեղ։ Թող փորձեն։ Մենք արդեն շատ ենք լսել, որ Արևմուտքն ուզում է մեզ հետ պատերազմել մինչև վերջին ուկրաինացին։ Դա ողբերգություն է ուկրաինացի ժողովրդի համար։ Բայց, պարզվում է, ամեն ինչ դրան է գնում», — ասել է Պուտինը։