Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է NHK-ն։
Քաղաքական գործիչը մահացել է Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոցում։ Նա 67 տարեկան էր։
Աբեի վրա հարձակումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 6:30-ին Նարա քաղաքում նրա փողոցային ելույթի ժամանակ։
Հարձակվողը տասը մետր հեռավորությունից երկու անգամ կրակել է նրա մեջքին, երկրորդ կրակոցից հետո նախկին վարչապետն ընկել է։ Նա վիրավորվել է պարանոցի և կրծքավանդակի շրջանում։
Կրակողը տեղում ձերբակալվել է։ Նա 41-ամյա Տեցույա Յամագամին է, ով նախկինում ծառայել է Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերում։ Նա ձերբակալվել է սպանության փորձ կատարելու մեղադրանքով։