Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մարդասպան 41-ամյա Տեցույա Յամագամին ոստիկանությանը հայտնել է, որ քաղաքական գործչին շփոթել է աղանդի ղեկավարի հետ, որին նա իրականում մտադիր էր սպանել: Այս մասին հայտնել Է Mainichi Shinbun (MS) պարբերականը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները։
Յամագամին խոստովանել է իր դեմ առաջադրված մեղադրանքները և հարցաքննության ժամանակ հայտարարել, որ ի սկզբանե ծրագրել էր սպանել տեղի կրոնական խմբի բարձրաստիճան առաջնորդին, որի անունն այդպես էլ չի հայտնել: Այժմ ոստիկանությունը ստուգում է կասկածյալին՝ պարզելու նրա հոգեկան գործունակությունը։
Աբեի դեմ մահափորձի մասին հայտնի է դարձել հուլիսի 8-ի առավոտյան։ Միջադեպը տեղի է ունեցել ճապոնական Նարա քաղաքում նախընտրական միջոցառման ժամանակ։ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի նախկին նավաստին թիկունքից մոտեցել է քաղաքական գործչին և կրակել նրա վրա որսորդական հրացանից: Յամագամին քննիչներին հայտնել է, որ դժգոհ է եղել Աբեի քաղաքականությունից և ցանկացել է սպանել նրան։